Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահին տնային կալանք են տվել
Իրավունք
08:59 17/10/2025
Հայաստան

Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահին տնային կալանք են տվել

Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանք` 2 ամիս ժամկետով։ 

Նա նշեց, որ դատական նիստը տևել է 5 ժամ։ 

«Ներկայացրել ենք բոլոր փաստարկները, բարձրաձայնել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Դեռևս 2018 թվականից եկեղեցու դեմ սկսված արշավը շարունակվում է, գնալով ուգանանում է, հիմա ձեռքերը իշխանության հասել են ամենուր»,- ասաց Մ. Ֆարմանյանը։  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի մեկ տասնայակից ավելի հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ բերման էին ենթարկվել։  Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորել է։ Մեկ ամսով կալանավորվել է նաև  Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Նա մեղադրվում է հանցանքին առերևույթ օժանդակելու մեջ։

ՔԿ-ից Panorama.am-ին հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արագածոտնի թեմի առաջանորդարանի հաշվապահին տնային կալանք են տվել