Գարեգին Երկրորդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ
Հասարակություն
16:54 16/10/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ էի իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ 

Դատարանի որոշումներով, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը  կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսները ձեռք են բերել վկայի կարգավիճակ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գարեգին Երկրորդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ