Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրավապահները շարունակում են հատուկ գործողությունները։ Առաջնորդարանի տարածք է բերվել հատուկ տեխնիկա, որոնց օգնությամբ ՆԳՆ-ի փրկարար ծառայության աշխատակիցները բացում են առաջնորդարանի հատուկ պահոցները։
Հեռից քաղաքացիներից մկը գոռում է. «Գետի մտենք, անիծվեք դուք։ Սրբապիղծներ, կեղտոտներ»։
Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերան են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։