Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոչուբաևի 24 պաշտպանների ելույթներն ու հարցադրումները Մասիս Մելքոնյանի մոտ գեթ մեկ հարց չառաջացրին. Ռոման Բաբայան
Արցախից բռնագաղթած փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով, կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով։
Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցադրումները վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրին։
Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ իր հերթին գրում է.
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով: Իրավապահ համակարգը կաթվածահար է լինելու և դա կունենա դրական հետևանք իրավունքի և օրինականության համար, քանի որ կստեղծվի հնարավորություն կանխել համակարգի վերջնական վերածումը մի խելագար դավաճանի գրպանային ռեպրեսիվ մահակի:
Հ.Գ. Եթե ժամանակին փաստաբանությունը կտրուկ արձագանքեր Մուշեղ Շուշանյանի կալանքին, այսօր այս ամենը չէր կատարվի Ա.Կոչուբաևի հետ»: