Այդ մարդը պարզապես չի կարողանում տանել ու կատարել իր՝ հոգևորականի ծառայությունը
Հասարակություն
11:31 17/10/2025

Այդ մարդը պարզապես չի կարողանում տանել ու կատարել իր՝ հոգևորականի ծառայությունը

Հիշեցնել պետք չէ, թե ում թեթև հարցազրույցով, ում հայցով, ում նեղսրտությամբ, քանի քննիչով, որ դատավորի անհիմն վճռով նախ բերման ենթարկվեցին Արագածոտնի մարզի եկեղեցիների հոգևորորականների, աշխարհիկ ծառայողների, հերթով սկսվեցին կալանքի մասին որոշումները։

Եթե չէ, ասեմ՝ տ. Արամ, Դանիել Իոնեսյան, Փաշազադե, 54, Ֆարխոյան։

տ. Արամը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր, թե իրեն ստիպել են գնալ ցույցերի։ Մի կողմ թողնենք իրավական բոլոր ասպեկտները (մասնագետները ասում են ու ասում դրանց մասին),  եկեք նայենք ինչպես սովոր ենք՝ աշխարհիկ աչքերով։

Բոլորովին գաղտնիք չէ, որ հոգևորականները, որպես ՀՀ քաղաքացի, ունեն ամենատարբեր քաղաքական հայացքներ ու դրանք միշտ էլ բարձրաձայնել են։ Ու ունեն իրավունք մասնակցելու ցույցերին։ Սակայն բացի իրավունքից, հոգևորականները միաբանորեն մտնում էին ցույցերի մեջ, կանգնում ցուցարարների ու ոստիկանների արանքում՝ թույլ չտալու բախումներ, կամ ուղղակի՝ ոստիկանական բռնություններ։

Հիմա թե տ. Արամին նույնիսկ ասել են՝ գնա, դու էլ ցույցերի մեջ խաղաղարար եղի,... վախից շատ խորն է տարել ակնհայտորեն։ Վախը՝ այս բառը ու այս գործելակերպն է, որ անընդհատ հետևում է տ. Արամին։ Դրա մասին և ինքն է խոսում, և խոսքերից է երևում։

Ինչ ասեմ՝ հանկարծ սրան գնդերեց չկարգեք։ Զինվորների կողքը չաղտոտեք վախով ու թուլամորթությամբ։    

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդ մարդը պարզապես չի կարողանում տանել ու կատարել իր՝ հոգևորականի ծառայությունը