Հոմենեին ակնարկել է, որ ԱՄՆ հարձակումներից հետո իրենց միջուկային արդյունաբերությունը մնացել է անվնաս
Քաղաքական
15:56 20/10/2025
Տարածաշրջան

Հոմենեին ակնարկել է, որ ԱՄՆ հարձակումներից հետո իրենց միջուկային արդյունաբերությունը մնացել է անվնաս

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Հոմենեին, երկուշաբթի օրվա իր ելույթում՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ակնարկել է, որ հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո Իրանի միջուկային արդյունաբերությունը մնացել է անվնաս։

Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ առանց Իրանի վրա ԱՄՆ-ի կատարված ռազմական հարձակման, Թեհրանը կարող էր արդեն միջուկային զենք ունենալ։ Նա նաև ասել է, որ չի հավատում Իրանի միջուկային ծրագիրը վերսկսելու ենթադրյալ հավակնությունների մասին հաղորդագրությունների։

«ԱՄՆ նախագահը հպարտ է, որ նրանք ռմբակոծել և ոչնչացրել են Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Դե թող այդպես մտածի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Հոմենեին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի գերագույն առաջնորդի Telegram ալիքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder