Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ այս պահին մտել են Գյումրու քաղաքապետարան։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա նշեց, որ գյումրեցիներն ահազանգել են իրեն ու հայտնել, որ քիչ առաջ են իրավապհները մտել քաղաքապետարան։ Նրանք համոզված են, որ ձերբակալելու են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Panorama.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել քաղաքապետարանից։ Սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնում։
Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին հաստատեցին, որ Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում: Հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապեը Վարդան Ղուկասյանն ահազանգել էր իր ու իր ընտանիքի անդամների դեմ իրականացվող հետապնդումների մասին։ Նա դիմել էր նաև ընտրողներին.
«Դիմում եմ իմ ընտրողներին, ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ, գիտեք իմ բնավորությունը, ինչքան նման բաներ անեն, մենք կդառնանք ավելի համարձակ։ Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում։ Պետք է, որ ինձ հետ կապի մեջ լինեք, որևէ ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք։ Հենց ձեզ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը։ Հակադեմոկրտական պահվածքն ինձ ստիպում է, որ ես դրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ օրենքի սահմաններում միանշանակ»։