Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց
Իրավունք
10:20 21/10/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին հայտնեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ 

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Երեկվանից մինչև լուսադեմ Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը ձերբակալվել էր նախօրեին։ 

 Հակակոռուպցիոն կոմիտեից նախօրեին հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց