Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Սևիլիայի» դեմ խաղի 25 րոպեի ընթացքում ոչ մի հարված չի կատարել դարպասին։ Թիմերը հանդիպել են Սան Սեբաստիանում Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում։ «Ռեալ Սոսյեդադը» հաղթել է 2-1 հաշվով։
euro-football.ru-ի հաղորդմամբ, Զախարյանը փոխարինման է մտել 69-րդ րոպեին և խաղացել է 25 րոպե՝ ներառյալ ավելացված ժամանակը։ Այս ընթացքում նա կարողացել է կատարել ընդամենը երկու ճշգրիտ փոխանցում։
Զախարյանը 2025/2026 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ՝ առանց գոլ խփելու։ 10 խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։