Քաղաքացին վերցրեց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռքի Սուրբ գիրքն ու չէր տալիս
Հասարակություն
15:08 26/10/2025
Հայաստան

Քաղաքացին վերցրեց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռքի Սուրբ գիրքն ու չէր տալիս

Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագից հետո քաղաքացիները մոտենում էին ու համբուրում նրա ձեռքում գտնվող Սուրբ Գիրքը։ Սակայն քաղաքացիներից մեկը վերցրեց նրա ձեռքից գիրքն ու չէր տալիս։

Ստեփան Ասատրյանի կողքը կանգնած մարդիկ ստիպողաբար վերցրեցին քաղաքացու ձեռքից գիրքը ու հրում էին նրան, որպեսզի դուրս գա։

«Դու իրավունք չունես գտնվել եկեղեցում»,- ասաց քաղաքացին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder