ԱՄՆ ափերի մոտ նկատվել են ստորջրյա հազարներով չբացահայտված օբյեկտներ
Հասարակություն
14:32 27/10/2025
Հայաստան

ԱՄՆ ափերի մոտ նկատվել են ստորջրյա հազարներով չբացահայտված օբյեկտներ

Երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի ափերի մոտ դիտարկվել են հազարավոր անհայտ ստորջրյա օբյեկտներ։ Այդ մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Enigma հավելվածի տվյալներին, որը հավաքում է ՉԹՕ-ների մասին տվյալներ։

«ԱՄՆ նահանգները, որտեղ ամենաշատը նկատվել են անհայտ օբյեկտներ, Կալիֆոռնիան (389) և Ֆլորիդան (306) են՝ երկուսն էլ ամենաերկար ափագծեր ունեցող երեք նահանգների շարքում են»,-հաղորդում է Post-ը։

Ըստ Post-ի, 2025 թվականի օգոստոսից ի վեր ափամերձ գծի 16 կիլոմետր շառավղով նկատվել է ավելի քան 9000 օբյեկտ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»

Նախկինում արևմտյան մամուլը հաղորդել էր, որ ԿՀՎ գաղտնի գրասենյակը տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում որոնում էր ենթադրաբար կործանված կամ ՉՕ-ներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ ափերի մոտ նկատվել են ստորջրյա հազարներով չբացահայտված օբյեկտներ