Գտնված հագուստը նույնականացվել է, չի համապատասխանում կորած Տիգրանի հագուստի հետ. Ցուցուլյան
Հասարակություն
17:59 28/10/2025
Հայաստան

Գտնված հագուստը նույնականացվել է, չի համապատասխանում կորած Տիգրանի հագուստի հետ. Ցուցուլյան

«3-ամյա Տիգրան Օգանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են անտառամերձ տարածքներում, համայնքի ներսում, կամրջի մոտ, լճի ափերին, դեռ արդյունք չկա»,- լրագրղներին ասաց ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը։

Ցուցուլյանն ասաց, որ որոնողական աշխատանքներում ընդգրկված է  209 փրկարարական ծառայող, 150 ոստիկանության ծառայող, մոտ 400 բնակիչ։

«Որոնողական աշխատանքները շարունկավում են, չեն դադարեցվելու»,- ասաց Ցուցուլյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ փոքրիկի հարազատներից մեկը հնարավոր համարեց մոլորվելու, գողանալու վարկածներ, արդյո՞ք դիտարկում են գողանալու վարկածը, նա ասաց. «Չեմ կարող ասել՝ որտեղից է հարազատը նման վարկած առաջ քաշել։ Ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները»։

Որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հագուստ, որի մասին Կ. Ցուցուլյանն ասաց. «Մենք գիտենք տղայի հագին ինչ հագուստ է։ Նույնականացվել է, գտնված հագուստը չի համապատասխանում  երեխայի հագի հագուստի հետ»։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Ընթանում են որոնողական աշխատանքներ, որին ներգրավված են նաև կինոլոգներ, անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գտնված հագուստը նույնականացվել է, չի համապատասխանում կորած Տիգրանի հագուստի հետ. Ցուցուլյան