Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենտի գործով, մենք այլ պլան չունենք. Սերժ Սարգսյան
Քաղաքական
12:08 29/10/2025

Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենտի գործով, մենք այլ պլան չունենք. Սերժ Սարգսյան

«Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենտի գործով՝ որպես վարչապետի թեկնածու»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո  ի՞նչ է լինելու իմպիչմենտի գործընթացը, արդյո՞ք նոր թեկնածու կառաջադրեն։

Ս. Սարգսյանն ասաց, որ Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են»։

Հարցին՝ արդյո՞ք հենց իմպիչմենտի գործընթացի պատճառով կալանավորեցին Դ. Համբարձումյանին, Ս. Սարգսյանն ասաց. «Ոչ միայն այդ  գործընթացի, նաև իր դիրքորոշման պատճառով։ Ես խնդրել եմ մեր կուսակցության իրավական հարցերով  մասնագետներին փնտրել, տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս պատասխան չեն տվել։ Շատ դաժան որոշում են կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումն որևէ ազդեցություն չունենա»։

Նա նշեց, որ իրենց միակ պլանն իմպիչմենտի գործընթացն առաջ տանելն է. «Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ, մենք հաճույքով դա կլսենք»։

Ինչ վերաբերում է  Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին կարգալույծ քահանայի կողմից մատուցված «պատարագին», ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենտի գործով, մենք այլ պլան չունենք. Սերժ Սարգսյան