«Պորտուի» սկաուտները հետևում են Թիկնիզյանին
Աշխարհում
10:17 31/10/2025
Աշխարհ

«Պորտուի» սկաուտները հետևում են Թիկնիզյանին

Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական «Պորտոն»։ euro-football.ru-ի հաղորդմամբ, այս մասին հաստատել է նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Կլյուևը։ 

««Պորտուի» սկաուտները ժամանել են  սերբական ակումբի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Բրագայի» դեմ խաղը դիտելու։ Նաիրը շատ լավ տեսք ուներ «Պորտուի» դեմ խաղում, նրանք հետաքրքրված էին նրանով»,-  գործակալի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։

Կլյուևի խոսքով, Թիկնիզյանը նպատակ ունի շարժվել Եվրոպա, այժմ հարմարվում է եվրոպական մակարդակին, որից հետո պատրաստ կլինի բարձրանալ։

Այս մրցաշրջանում 26-ամյա Տիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Պորտուի» սկաուտները հետևում են Թիկնիզյանին