Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբ
Աշխարհում
15:55 01/11/2025
Աշխարհ

Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբ

Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն պորտուգալական «Պորտոն», նաև  պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբ՝ Լիսաբոնի «Բենֆիկա»-ն։ euro-football.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Ակումբի ներկայացուցիչները Տիկնիզյանին ուսումնասիրել են Եվրոպա լիգայի «Բրագա»-ի և «Ցրվենա Զվեզդա»-ի խաղի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Պորտուի» սկաուտները նույնպես հետևել էին Թիկնիզյանին  «Բրագայի» դեմ խաղի ընթացքում։

Նաիր Թիկինիզյանի պայմանագիրը բելգրադյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Transfermarkt-ի փորձագետները նրա շուկայական արժեքը գնահատում են չորս միլիոն եվրո:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբ