Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձել է Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:
Երկամարտի 361 կգ արդյունքով` Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան, երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան, անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան։