Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանը վերադարձել է
Մշակույթ
14:42 05/11/2025
Հայաստան

Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանը վերադարձել է

Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանը ամրակայվել և վերատեղադրվել է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց։ Այս մասին հայտնում են Պատմության թանգարանից։

«Ամրակայման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնագետների ներգրավվածությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արձանի կառուցվածքային ամրությանը և գեղագիտական տեսքի պահպանմանը։ Այժմ մեր այցելուները կարող են տեսնել Գագիկ 1-ին արքայի արձանը՝ ավելի բարեկարգ և ամրակայված տեսքով»,-նշում են թանգարանից։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր՝ արձանը վնասվել է ջրով լվանալու հետևանքով։ Պատմության թանգարանից Panorama.am-ին հայտնել էին, որ վերականգնման աշխատանքների համար հատկացրել են 798 հազար դրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանը վերադարձել է