Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
14:19 07/11/2025
Հայաստան

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին

«Երեկ մի լավ ուրախացել է Փաշինյանը, երբ իրեն զեկուցել են Նախագահ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին»,-գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցնում է.

«Մեկ օրվա մեջ 3 դատական նիստ են նշանակում, անգամ մահացած եղբոր սգո արարողություններից դատավորին ստիպում են գալ նիստի, բայց դատարանը մերժում է դատախազության հայցը, ու ստիպված վերակենդանացնում են 19 թվականի ծիծաղելի գործը (ցուցմունքը կորզել են սխալ թարգմանությամբ, ցուցմունք տվողը հետագայում հրաժարվել է ցուցմունքներից՝ բացատրելով, որ թարգմանության խնդիր է եղել):

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում...

Այսօր 22.00-ին դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին