Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի 50 հոգանոց խմբերի այցելություն Բաքվի ռազմավարի պուրակ. Էդգար Ղազարյան
«Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի 50 հոգանոց խմբերի այցելություն Բաքվի ռազմավարի պուրակ` ցուցադրելու համար հայկական բանակի այն զինատեսակների նմուշները, որոնք 6,5 մլրդ դոլար արժեքով կործանել կամ ամբողջական տեսքով հանձնել է թշնամուն։ Խմբին կուղեկցի Իլհամ Ալիևը»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրում է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երերդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Փաշինյանի սոցիալական իր էջում գրառումների շարք է արել։ Դրանցից մեկով առաջարկել է քաղաքացիներին խմբեր կազմել, որ տանեն ու ցույց տան վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։