Ինչո՞ւ ես գալիս Եռաբլուր, ի՞նչ ունես այստեղ անելու, գնա Ալիևիդ հետ հաղթանակդ տոնի. Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
10:40 09/11/2025
Հայաստան

Ինչո՞ւ ես գալիս Եռաբլուր, ի՞նչ ունես այստեղ անելու, գնա Ալիևիդ հետ հաղթանակդ տոնի. Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին

«Փաշինյանը հասկացավ, որ իրեն Եռաբլուրում նզովում են և հասկացավ, որ չի կարող լինել այնտեղ, որի հեղինակն ինքն է։ Այս արյունոտ էջի հեղինակն ինքն է»,-Եռաբլուրում ասաց 44-օրյա պատերազմում մարտիրոսված Վաչագան Մանուկյանի հայրը, գրող Խաչիկ Մանուկյանը։

Նա նշեց, որ ռազմադաշտում տեղի ունեցածը Փաշինյանի անկարողությունն ու ամլությունն է ցույց տվել, ինչի համար չի ներվելու։

Մանուկյանն ասաց, որ հայ զինվորը լուրջ գործողություններ է արել 44-օրյա պատերազմում, բայց գործող իշխանություննեը հաղթություն ապահովողը չէին, այլ պարտության կրողները։

«Նրանք Ցռան Վերգոների շառավիղն էին, որոնք այդ «դուխով» կեպիները համապատասխան տեղն էին խոթել Էրդողանի ստվերը տեսնելուց հետ»,-ասաց Մանուկյանը և հիշեցրեց, թե ինչպես էին զոհվածների ծնողների քարշ տալիս Եռաբլուրում, որպեսզի պարտության սիմվոլը գա, հավելելով. «Ինչո՞ւ ես գալիս, ի՞նչ ունես այստեղ անելու, գնա Ալիևիդ հետ հաղթանակդ տոնի, ինչ գործ ունես մեր Եռաբլուրի հետ։ Ընդհանրապես հայկական արժեհամակարգը մերժողն ինչ իրավունք ունի լինել այստեղ և հերթական անգամ ծաղրել։ Նրանք էին, ովքեր ծիծաղով Եռաբլուր էին բարձրանում»։

Մանուկյանը զարմանք հայտնեց, որ այսքան սուտը տեսնելուց հետո ժողովուրդը դեռ հավատում է իշխանություններ։

Անդրադառնալով Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններին՝ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ կարևորը մարդկանց մոտ հավատն արթնացնելն է։

«Նպատակն է ժողովրդի մոտ հավատը զարթնեցնել, ցույց տալ, որ թշնամաբար տրամադրված իշխանությունները չեն, որ գալիս են հերթական խաբեության՝ կործանելու ազգ, երկիր, այլ կան մարդիկ, ովքեր իսկապես նվիրում ունեն և գալիս են որևէ պիտանի բան անելու, կամ առողջացնելու այս հիվանդ մթնոլորտը որի մեջ շարունակաբար մնալով փորձում են հեռանալ»,- ասաց Մանուկյանը և հայտարարրեց որ զարթոնքը սկսվելու է Վաղարշապատից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder