Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Պակիստանի Իսլամաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի»,-տվյալը հրապարակել է Geo TV-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
«Երեքշաբթի օրը մահապարտ-ահաբեկիչը ռումբ է պայթեցրել դաշնային մայրաքաղաքում՝ դատարանի շենքի մոտ սպանելով առնվազն 12 և վիրավորելով 21 մարդու», -հաղորդում է հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ կայանված մեքենայում։
Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում են եղել հայցվորներ և փաստաբաններ: Պայթյունից հետո դատարանի շենքը տարհանվել է: