Ադրբեջանով բեռի թեման հայ ժողովրդին թեթև կուտ է` հերթական մախաթը մտցնելու համար. Արմեն Մինասյան
Քաղաքական
21:01 12/11/2025
Հայաստան

Ադրբեջանով բեռի թեման հայ ժողովրդին թեթև կուտ է` հերթական մախաթը մտցնելու համար. Արմեն Մինասյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանը գրում է.

«Օրվա իշխանությունների հիմարությունները սահմաններ չեն ճանաչում, և դա է պատճառը, որ շատ հաճախ հրապարակային դրսևորումները նախընտրում եմ պարզապես անտեսել: Բայց երբեմն պետք է արձագանքել, որ չթվա` իրենց փոխարեն հասարակությունն է հիմարը:

Այսօր խոսենք Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրման մասին:

Քարոզչական թեզն այն է, որ վայ ամա՜ն, աննախադեպ բան` Ադրբեջանը թույլ է տվել իր տարածքով բեռ գա:

Իրականությունը շատ ավելի ռացիոնալ է: Չնայած Ադրբեջանի բարձրաձայն սանկցիային, նրա տարածքով Հայաստանից և Հայաատանի համար բեռներ (ոչ զանգվածային) նախկինում էլի են տեղափոխվել (բնականաբար, Վրաստանով տարանցմամբ): Օրինակ, եթե հարմար լինի, Յակունինին հարցրեք, թե Ռուսական երկաթուղիներն ինչպես են Մոսկվա հասցրել հայկական եկեղեցու համար նախատեսված տուֆը:

Կարող եք հետաքրքրվել նաև, թե ինչպես էր Բաքվում հայկական կոնյակ ու Երևանում ադրբեջանական թեյ հայտնվում:

Իսկ եթե սկեպտիցիզմը շատ կուտի ոմանց, թող բացեն պաշտոնական վիճակագրությունը, գտնեն ու փորձեն պարզաբանել, թե ՀՀ Մաքսային ծառայությունն ինչ բեռներ է բաց թողել` պաշտոնապես ծագման երկիր ճանաչելով Ադրբեջանը:

Նիկոլի, Պապոյանի, Արաբաթի համար գլուխ գովելու իսկական թեմա կլիներ, եթե նրանք կարողանային բացել Ադրբեջանի հետ ուղիղ հաղորդակցություն, որպեսզի լոգիստիկ առումով հնարավոր լիներ շրջանցել Վրաստանի տարածքը: Ոչ թե Վրաստանի խնդիրն է, այլ` այլընտրանքի: Եթե իսկապես Ադրնեջանով տարանցումը գեթ կես լումայի արդյունավետ լինի, Վրաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի համար տարանցման սակագները: Քանի դեռ նման բան չի եղել, գործ ունենք, ներողություն արտահայտությանս, ֆուֆլոյի հետ:

Ասել կուզի, որ Ադրբեջանով բեռի թեման հայ ժողովրդին թեթև կուտ է` հերթական մախաթը մտցնելու համար: Ես հասկանում եմ, որ Ալիևի մախաթից քպականները կայֆ են ստանում, բայց հրաժարվում եմ ընդունել, որ դրանք չեն նվաստացնում հայ ժողովրդին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder