Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաղարշապատի ընտրությանը մասնակցող երկու ուժ են բոլորից շատ պաստառների մասով խախտումներ արել. Արամ Պետրոսյան
«Վաղարշապատում ամենատարծված խախտումները պաստառներն են, որոնք թե՛ Էջմիածին քաղաքում, թե՛ հարակից բնակավայրերում համատարած բնույթ են կրում»,- հրավիրված ասուլիսում հայտնեց «ՀայաՔվե» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը։
Նա նշեց, որ դրանք այնպիսի արգելված վայրերում էր փակցվում, որոնք ակնհայտ է, որ չպետք է փաքցվեր։
«Փակցվում են, ոչ միայն չնախատեսված վայերում, այլև մրցակիցների միջև փոխադարձ հարգանքն է բացակայում։ Ունենք դեպքեր, երբ մրցակից թիմի պաստառներն են վնասում, կամ ոչնչացնում են ու վրան իրենցը փակցնում»,-ասաց Պետրոսյանը և նշեց, որ արձանագրել ենք, որ Ճանապարհային երթևեկության տարբերանշանների վրա էլ են փակցրել քարոզչական պաստառներ՝ ցուցադրելով լուսանկարները։
«ՀայաՔվե»-ի ներկայացուցիչը նշեց, որ արձանագրել են դեպք երբ աշխատանքի ժամանակ համայնքապետարանին պատկանող ավտոմեքենայով նույն հիմնարկի աշխատակիցները փակցրել են համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախընտարական պաստառը և ոչ՝ նախատեսված վայրերում
«Մինչդեռ համանքի ղեկավարի պաշտոնակատարը ինքը պետք է պայքարեր, այդ վայրերում չփակցնելու համար, մինչդեռ՝ բազմաբնակարան շենքի պատին են փակցրել».- ասաց Պետրոսյանը և հավելեց.
«Ունենք խախտման դեպքեր,երբ իրավապահ, ուժային մարմինները շատ անհամաչափ են գործում։ Մասնավորապես ունենք դեպք, երբ հանձնաժողովի նախահան իր տանը նստած օգնություն է բաժանում, որն օրենքով արգելված է և այս պահին ունի տնային կալանք»,-ասաց Պետրոյանը և, նկատելով, որ վերջինիս նկատմամբ իրավապահները ֆիզիկական ուժ չեն կիրառել, հավելեց. «Իսկ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի դիմաց հայտնի բլոգերի նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել և բերման են ենթարկում, այն դեպքում երբ վերջինս դիմադրություն ցույց չի տվել»։
Նրա խոսքով՝ ընտրությանը մասնակցող երկու ուժ են բոլորից շատ պաստառների մասով խախտումներ արել՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը և ՔՊ կուսակցության թեկնածուները։
Պետրոսյանը հայտնեց, որ Ֆինանսական հաշվետվությունը չի ներկայացվել, բայց ակնհայտ է, որ անհամապատասխանություն է լինելու, քանի որ միայն դիտարկվող 5 տասնյակ մեծ պաստառների վրա ծախսված գումարներն ահռելի մեծ են։
Որպես խախտման օրինակ բերվեց նաև Խոյ համայնքի ղեկավարի պաշտոնակատարիտոնախմբություն անցկացնելը, որի ժամանակ մեծ նյութական արժեք ունեցող նվերներ է բաժանվել։
Պետրոսյանը նաև նշեց, որ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից ազատել է «Հաղթանակ»դաշինքի առաջին համարի ազգականին։
Նշվեց նաև, որ Գյումրու ընտրության նման, Վաղարշապատում էլ «Սիվիկ» լրատվության միջոցը մասնավոր սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ է հրապարակում և ուղղորդում ընտրողներին,այն դեպքում, երբ նման գործողությունն արգելված է։
Նա նաև տեղեկարցե, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող արցախցիները որոնք 1 տարի ապրել են Վաղարշապատ համայնքում կարող են մասնակցել ընտրության և եթե իրենց անունները չկան ընտրացուցակներում կարող են այսօր և վաղն ավելացնել։