Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քվեարկության ուղղորդում, բաց քվեարկություն, մեկ քվեախցիկում երկու անձի առկայություն. «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է խախտումներ
Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքին հետևող «Թաթոյան» հիմնադրամը ժամը 14։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ խախտումները.
14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը և վերադառնում տեղամաս առանց վկայականի և գրանցվելու,
14/15 Ուղղորդման երկու դեպք,
14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,
14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,
14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,
14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։
«Միաժամանակ արձանագրում ենք, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները»,- նշում են հիմնադրամից։