Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մասիսի ավագանու արտահերթ նիստում կայացած քվեարկության արդյունքում 15 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով քաղաքապետ ընտրվեց «Համբարձումյան դաշինք»-ի թեկնածու Նորայր Հակոբյանը։ Քվեարկության արդյունքները ներկաների կողմից ընդունվեցին ծափահարություններով ու շնորհավորանքներով։
Հիշեցնենք, որ նա քաղաքապետի առաջին տեղակալն էր։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո նշանակվել էր Մասիս համայնքի ղեկավարին փոխարինող։
Իր ելույթում քաղաքապետ ընտրված Հակոբյանն իր խոսքում նշեց, որ դաշինքի անդամները քվեարկությամբ կրկին ապացուցեին իրենդց միասնականությունն ու համախմբվածությունը, պատասխանատվությունը համայնքի զարգացման շարունակականության նկատմամբ։
«Անշուշտ չէի կասկածում, քանի որ Դավիթ Համբարձումյանի շուրջ ձևավորված թիմը չէր կարող այլ կերպ դրսևորել իրեն։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ինձ համայնքպետի ղեկավարի թեկնածու առաջադրելու ու ընտրելու համար»,-ասաց նա։
Ն. Հակոբյանը նաև շնորհակալություն հայտնեց ավագանու անկախ անդամներ Արամ Գասպարյանին համայնքի ավագանու պարտականություններին այդքան մեծ պատասխանատվությամբ մոտենալու համար։
Նրա խոսքով, մասիսցին պետք է զգա, որ իրենց թիմն արդար կերպով շարունակում է ղեկավարել Մասիս համայնքը։