Բոլոր 5 հաղորդումներն այս կամ այն կերպ կապված են ՔՊ-ի օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ. Իոաննիսյան
Իրավունք
12:54 17/11/2025
Հայաստան

Բոլոր 5 հաղորդումներն այս կամ այն կերպ կապված են ՔՊ-ի օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ. Իոաննիսյան

«Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որոնցից 45 վերաբերում է  պաստառներին, վարչական ռեսուրսի չարաշահմանն ու բարեգործության արգելքի խախտմանը»,- լրագրողներին ասաց նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հենց քվեարկության օրը դիտորդական առաքելություն իրականացրած «Ազատ դիտորդ» -ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ 5 հաղորդում են ներկայացրել, 2 պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, 3-ը՝ բարեգործության և քարոզչության մեկտեղում։

«Բոլոր 5 հաղորդումներն այս կամ այն կերպ կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ»,- ասաց Իոաննիսյանը։

Խոսելով արդեն քվեարկության օրվա ընթացքում գրանցված խախտումների մասին, նշեց, որ եղել են բաց քվեարկության բազմաթիվ դեպքերը, երկու դեպքում է, իրենց գնահատմամաբ, միտումնավոր, կարծեք ուզել ցույց տալ, թե ում են քվեարկում։ Նա նաև նշեց, որ ՔՊ և «Հաղթանակ» ուժերի որոշ քվեաթեթրիկներ յուրովին էին ծալված, տարբերվող, ինչը կասկած է  հարուցում, որ նույն երևույթն է ինչ ժամանակին ունեին «գունավոր գրիչների» հետ կապված։

«Կասկած կա, որ միգուցե որոշ քաղաքացիների ասել են, որ քվեաթերթիկը յուրովի կծալես, որպեսզի տեսնենք»,-ասաց դիտորդը՝ հավելելով, որ դե ֆակտո որևէ մեկը չի կարող դա վերահսկել։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ էական թերություններ, խախտումներ չեն արձանագրվել,    ընտրությունները մրցակցային են եղել։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր 5 հաղորդումներն այս կամ այն կերպ կապված են ՔՊ-ի օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ. Իոաննիսյան