Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր պաշտպանում ենք հայի տեսակը, մեր երկրում պատվով ապրելու, թշնամու առաջ չստորանալու կարևորագույն արժեքը, և պաշտպանում ենք մեր ձևով. Թովմաս Առաքելյան
«Ոչ եկեղեցու վրա հարձակումներն են նոր, ոչ հանուն եկեղեցու մեր պայքարն է նոր։ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է հարձակումների տակ»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ուրուրակիր Թովմաս Առաքելյանը։
Նա նշեց, որ վերջին շրջանում հակաեկեղեցական շարժումը սրվել է։
«Ակնհայտ է, որ իշխանություններին նոր թիրախ էր պետք, որովհետև արդեն 7 տարի մարդկանց ահաբեկում են նախկինների մասին իրենց ատելության խոսքով։ Բնականաբար, մարդիկ հոգնել էին։ Այդ պատճառով նոր թիրախ, նոր չարի կերպար ստեղծելու համար էր, որ թիրախավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին։
Բոլորս՝ թե հայ ժողողուրդը, թե բարերարները, ամեն մեկն իր ձևով կանգնած է ի պաշտպանության մեր ինքնության արժեքների»,- ասաց Թովմաս Առաքելյանը։
Նա նշեց, որ այսօր թիրախավորված է, ընդհանրապես, մեր ինքնությունն ու արժեհամակարգը։
«Այսօր պաշտպանում ենք հայի տեսակն ու ինքնությունը, մեր երկրում արժանապատիվ, պատվով ապրելու, թշնամու առաջ չստորանալու կարևորագույն արժեքը, և պաշտպանում ենք մեր ձևով։ Մեր ձևը հայրենասիրությունն է, հավատարմությունն է, հայրենիքը շենացնելն է, հայրենիքի համար պայքարելն է թե պատերազմի դաշտում, թե խաղաղության մեջ, թե հանուն խաղաղություն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։