Սամվել Կարապետյանը վճռական է այս իշխանության դեմ պայքարում, որովհետև սա պետություն ունենալ-չունենալու պայքար է. Շարմազանով
Քաղաքական
16:47 17/11/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը վճռական է այս իշխանության դեմ պայքարում, որովհետև սա պետություն ունենալ-չունենալու պայքար է. Շարմազանով

«Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, խղճի բանտարկյալ է։ Մարդը պայքարում է ազգային արժեքների համար, իր պետության  ազգային նկարագիրը պահպանելու համար։ Ի՞նչ անում է  նիկոլական ռեժիմը պարոն Կարապետյանի նկատմամբ։ Ուղղակի քաղաքական հետապնդում է  դասական իմաստով»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ դասական իմաստով Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է և այս  իշխանությունների պատանդը։

«Ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիևի ռեժիմի պատանդներն են, այսնպես էլ  սրբազանները, Սամվել Կարապետյանը, Դավիթ Համբարձումյանը և այլ քաղաքական բանտարկյալներ, այս ռեժիմի  պատանդներն են»,- ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ իշխանությունը վախենում է  ազգային զարթոնքից, այն հեղինակությունից, որ ունի Սամվել Կարապետյանն ու ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա  ազգային զարթոնքն ու Կարապետյանի գլխավորությամբ ազգային ուժերի համախմբումը։

«Պարոն Կարապետյանը վճռական է, որևէ գործարքի չի գնում այս իշխանության հետ։ Նա վճռական է այս իշխանության դեմ պայքարում, որովհետև սա ոչ թե իշխանությունների դեմ պայքար է, սա պետություն ունենալ-չունենալու պայքար է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանը վճռական է այս իշխանության դեմ պայքարում, որովհետև սա պետություն ունենալ-չունենալու պայքար է. Շարմազանով