Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին, քանի որ Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի. Դավիթ Ղազինայն
«Իշխանության գործելաոճը կոնկրետ Սամվել Կարապետյանի գործի հետ կապված, պայմանավորված է վախով, որ նա դրսում լինելով, ինչպիսի համախմբում կարող է ապահովել»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ կարծիք հայտնելով, որ դա է պատճառը, որ իրենց ձեռք է տալիս, որ գործարարն ազատության մեջ չլինի։
Նա հայտնեց, որ Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի դեմ կատարվողն ի սկզբանե քաղաքական պրոցես է։
Ղազինյանը զարմացավ, որ լրագրողները հետևում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ըստ որի, եթե ՀԷՑ-ի գինը ձեռնտու լինի. ապա պետությունն այն կգնի։
«Նրա ո՞ր մի հայտարարությունն է ճիշտ, նա շատ լավ գիտի մոտարկված շուկայական արժեքը, շատ լավ գիտի, որ պետությունը չի կարող այն ձեռք բերել՝ ներգարվելով հարյուրավոր միլիոն դոլար արտաքին պարտք։ Իմ կարծիքով, նրանց խաղաքարտերը խառնվեցին, քանի որ Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի։ Նրանց առաջին նպատակն էր. որ նա գնար գործարքի, դրանից հետո գնացին այլ ճանապարհով։ Ոչ մի իրեն հարգող անձնավորություն, կամ բարի համբավ ունեցող, կապ չունի, միջազգային, թե ներքին կազմակերպություն, ՀԷՑ-ը չի գնելու, այստեղ կա բարոյական կոդեքս։ Մի միլիարդատերի ձեռքից խլածը մեկ այլ կազմակերպություն չի ձեռք բերի այստեղ հարց է, թե որ ուժերին կամ երկրներին է ձեռք տալիս այն ձեռք բերելը»։
Նա առաջին անգամ ասաց, որ Սամվել Կարապետյանը կալանավայրից ՀԷՑ-ի հարցով իր դիրքորոշումը հասցրել է իրեն։
«Նա ասել է՝ մենք միևնույնն է պետք է ՀԷՑ-ի համար պայքարենք, որովհետև ՀԷՑ-ը վերաբերում է ամբողջ ազգին և սրանք ՀԷՑ-ը բերելու են այն վիճակին, որ տուժելու է ամբողջ ազգը»,- ասաց Ղազինյանը։