Հայաստանի ու Ղազախստանի միջև կստորագրվի պատմական փաստաթուղթ. Տոկաև
Քաղաքական
12:39 21/11/2025
Տարածաշրջան

Հայաստանի ու Ղազախստանի միջև կստորագրվի պատմական փաստաթուղթ. Տոկաև

Աստանայում մեկնարկել են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները։

«Սա երկու երկրների միջև հարաբերությունների նոր դարաշրջան է»,-ղազախական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Տոկաևը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը Ղազախստանի հիմնական քաղաքական, առևտրային և տնտեսական գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում:

«Ղազախ ժողովուրդը բարձր է գնահատում հայ ժողովրդին՝ իր հին պատմությամբ, հարուստ մշակույթով և ավանդույթներով: Ձեր երկիրը դարձել է ղազախների համար ամենատարածված զբոսաշրջային վայրերից մեկը: Այս տարի անցկացվել են նշանակալի միջոցառումներ, որոնք նպաստել են մեր երկրների մերձեցմանը: Հայաստանում առաջին անգամ անցկացվել են Ղազախստանի մշակույթի օրեր, իսկ Երևանում բացվել է ղազախ մեծ բանաստեղծ և մանկավարժ Աբայ Կունանբայուլիի պատվին այգի»,-խոսքը փոխանցում են ղազախական ԶԼՄ-ները։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և գիտակրթական կապերի հետևողական զարգացումը։ Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելով՝ բացվում են նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի ամրապնդման համար։ Ես կարծում եմ, որ տրանսպորտի ոլորտում առկա ներուժը պետք է լիովին իրացվի, ինչը մեզ համար նոր հնարավորություններ կբացի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ու Ղազախստանի միջև կստորագրվի պատմական փաստաթուղթ. Տոկաև