Խայտառակություն, ամոթ. Փաստաբաններն ու քաղաքացիներն արձագանքում են Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու դատավորի որոշմանը
Քաղաքական
08:38 21/11/2025
Հայաստան

Խայտառակություն, ամոթ. Փաստաբաններն ու քաղաքացիներն արձագանքում են Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու դատավորի որոշմանը

«Սրբազան շարժման» մասնակից Լիդյա Մանթաշյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ևս երկու ամիս կանցկացնի քրեակատարողական հիմնարկում։ Երեկվանից սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, հասարակական գործիչներ քննադատում են դատավորի այդ որոշումը՝ այն որակելով ամոթալի։ Նրանք հաշտ չեն Լիդիայի նկառմամբ իրականացվող հետապնդման հետ։

Ներկայացնում ենք գրառումներից մի քանիսը.

Փաստաբան Արայիկ Պապիկյանը գրում է.

«Լիդյա Մանթաշյանին (կնոջը) շարունակաբար կալանքի տակ պահելը ամոթալի երևույթ է, իսկ դատաքննության փուլում նաև տեսակցությունների ու շփումների արգելքի պահպանումը ուղղակի խայտառակություն է։ Դատարանն ու դատախազությունը վաղուց հատել են իրավական ու բարոյական բոլոր սահմանները»։

Բազմաթիվ երեխաների կյանքը փրկելու համար բարեգործական դրամահավաքներ իրականացրած Աննա Հովհաննիսյանը գրում է. 

«Չեմ լռում, որովհետև խիղճ ունեմ, որի հետ պետք է հաշտ լինեմ: ՀՀ միակ կին քաղբանտարկյալը...»։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է.

«Ոչ ջենտլմենյան արդարադատություն. Տասնութ արդարների գործով ամենախիստ սահմանափակումներն ընտրվել են միակ կնոջ` Լիդիայի նկատմամբ: Չեմ զարմանում` թվերն են ուրիշ, բայց ոչինչ, սա էլ կանցնի...»։

Լիդյայի պաշտպան Տաթևիկ Սողոյանը գրում է.

«Լիդյայի ելույթը դատարանում լավ մրմռացրել է գործի պատվիրատուներին. ստիպված ակտիվացրել են տարատեսակ ֆեյքերին:

Մինչ այս որևէ կերպ չեմ փորձել շեշտել կնոջ հանգամանքը. չեմ դիմել կանանց իրավունքների պաշտպանության կառույցներին` թե բա եկեք տեսեք ինչ են անում կնոջ հանդեպ. անկեղծ, դա ոչ իմ, ոչ էլ Լիդյայի մասին է: Բայց այն խտրականությունը, որ այսօր դրսևորվեց Լիդյայի հանդեպ, իր արժանի պատասխանը ստանալու է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խայտառակություն, ամոթ. Փաստաբաններն ու քաղաքացիներն արձագանքում են Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու դատավորի որոշմանը