Ո՞րն էր «Դոմուսի» հրդեհի պատճառը
Իրավունք
13:14 22/11/2025
Հայաստան

Ո՞րն էր «Դոմուսի» հրդեհի պատճառը

Արդեն հայտնի է «Դոմուս» հիպերմարկետի Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիրր փորձաքննության եզրակացությունը: 1lurer.am-ի հաղորդմամբ, հրկիզման վարկածը բացառվել է: Պարզվել է, որ 2024-ի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օդորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն: Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած «Դոմուս» ընկերությանը՝ ավելի քան 800 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞րն էր «Դոմուսի» հրդեհի պատճառը