Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում, և չի բացառվում, որ իրավիճակը հասնի գործադուլի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե բոլոր դատարաններից ստացել է ահազանգեր. դատավորների օգնականները, գործավարները և նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով, ու նրանք այլևս չեն պատրաստվում լռել։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հունիսի 24-ին վարչական դատարանի աշխատակիցները սկսել էին գործադուլ։ Դատական դեպարտամենտը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Դատական իշխանությունը դեռևս 2023-ից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս խնդիրը: «Դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում։
«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշված էր հայտարարությունում։
Արդեն մեկուկես տարի է անցել, սակայն վարչական դատարանում իրավիճակը նույնն է, խնդիրը չի լուծվել: Հիմա էլ մյուս դատարաններում աշխատակիցները որոշել են չլռել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։