Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց
Իրավունք
15:24 27/11/2025
Հայաստան

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց

«Սրբազան» պայքարի» գործով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն, բացակայելու արգելք և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, «18 արդարների» գործով դատական նիստի մեկնարկին դատավարության մասնակիցները՝ ամբաստանյալները, նրանց պաշտպանները դատարանին առաջարկեցին առաջնահերթ քննարկել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։ Նոյեմբերի 20-ին դատարանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։  Օրեր անց դատարանը փոխեց Լ. Մանթաշյանի խափանման միջոցը։ 

Դատարանում ներկաները ծափահարություններով ողջունեցին Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացնելու որոշումը։ Իսկ Լիդյան ասաց. «Սիրելի մարդիկ, ազատագրական պայքարը շարունակվում է։ Սա ձեր հաղթանական է։ Շնորհակալություն բոլորին աջակցելու համար»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder