Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համընդհանուր ապահովագրության համակարգը չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները. Ավանեսյան
«Մենք այսօր այստեղ ենք ընդունելու մեր երկրի, իմ կարծիքով, կարևորագույն ռեֆորմներից մեկը»,- Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նա նշեց, որ այս օրենսդրական փաթեթի շրջանակներում Հայաստանում փուլային ձևաչափով ներդրվելու է մի ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը։
«Պետք է շեշտադրեմ, որ այն համընդհանուր է, ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը»,-ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը հայտարարեց, որ նախատեսում են ապահովագրության համակարգը ներդնել երեք տարվա ընթացում։
2026 թվականի առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիք անձինք, 18-65 տարեկան հաշմանդամությոան կարգ, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի միավոր ունեցող անձինք։
«Այս բոլոր խմբերն ապահովագրվելու են պետության կողմից և նրանց ապահովագրավճարը վճարելու է պետությունը պետական բյուջեի շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծն՝ այստեղ։