Դատարանում հաստատվեց՝ չկա որևէ տվյալ, որ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը. Արշակ Սրբազանի գործով որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին
Իրավունք
11:20 05/12/2025
Հայաստան

Դատարանում հաստատվեց՝ չկա որևէ տվյալ, որ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը. Արշակ Սրբազանի գործով որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանովորման միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին։ Այս մասին միջնորդության քննությունից հետո լրագրողներին ասաց  Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ միջնորդությունը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավորն Մասիս Մելքոնյանի կողմից։ 

«Տեղի ունեցավ այն, ինչ որ սովարաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով»,- ասաց Բաբայանը։ 

Նա նշեց, որ որևէ նոր հանգամանք չկա։ «Որևէ հիմնավորում, տվյալ այն մասին, որ Արշակ Սրբազանը կատարել է ենթադրյալ հանցանք, չկա, կա ենթադրություն հենված ինչ որ տվյալների վրա, որոնք ինքնին արդեն նորմալ տվյալներ չեն։ Դատարանում հաստատվեց, որ չկա որևէ տվյալ, որ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը, այլ կա ընդամենը ենթադրություն»։ 

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder