Ի աջակցություն անազատության մեջ գտնվողների, ամեն շաբաթ օր 22։00-ից կվարեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարը. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
21:26 05/12/2025
Հայաստան

Ի աջակցություն անազատության մեջ գտնվողների, ամեն շաբաթ օր 22։00-ից կվարեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Հայաստանում բոլոր կարող ուժերին, ովքեր պայքարում են ազգային պետության պահպանման համար՝ անկախ իրենց ճամբարից, Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը փորձում է չեզոքացնել։

Այս պահին որպես դրա հիմնական գործիք ընտրված է անհիմն կալանքը, որը ոչ միայն պիտի սահմանափակի ազգային գործիչների ազատությունը, այլև վախեցնի մնացածներին։ Վերջին այդպիսի փորձը եղավ երեկ, երբ ծիծաղելի պատրվակով ձերբակալեցին Արշակ արքեպիսկոպոսին։

Այս փուլում էական է, որ բոլորը, ովքեր ունեն հնարավորություն ու գիտակցություն, խոսեն այս ամենի անթույլտարելիության մասին՝ նույնիսկ եթե համակարծիք չեն ապօրինի անազատության մեջ գտնվողների հետ։

Բռնապետությունը ճնշելու է բոլորիս, եթե ոչ այսօր, ապա վաղը։

Ես, ի աջակցություն անազատության մեջ գտնվողների, ամեն շաբաթ օր 22։00-ից կվարեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարը (որի հաղորդավարներին ևս ապօրինի կալանավորել են), որպեսզի այդպիսով թույլ չտամ, որ դե-ֆակտո իշխանությունները փակեն ազգային դաշտի մեդիաների մեկը, իսկ եթերում անդադար խոսելու եմ քաղբանտարկյալներից։

Միացե՛ք դեկտեմբերի 6-ի եթերին, հղումը՝ մեկնաբանության մեջ։

Կոչ եմ անում, որ բոլորը խոսեն։

Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն սրբազաններին, ազատություն ազգային բոլոր գործիչներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի աջակցություն անազատության մեջ գտնվողների, ամեն շաբաթ օր 22։00-ից կվարեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարը. Վարուժան Գեղամյան