Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն. Աշոտյան
Քաղաքական
15:56 16/12/2025
Հայաստան

Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն. Աշոտյան

««Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ Ընտրական բարեփոխումների համար, ընտրությունների թափանցիկությունը եւ տեխնիկական հագեցվածությունը ապահովելու համար, դրանք առավել ժողովրդավարական, ազատ եւ արդար դարձնելու համար»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադաեռնալով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը։

Ընդդիմադիր գործիչն ընդգծում է՝ այս ռեժիմի կողմից ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու օրակարգը փաստացի քաղաքական հակառակորդների դեմ պայքարով հիմնավորելը ոչ միայն խայտառակություն է ինքնիշխանության տեսակետից, ոչ միայն բացահայտ միջամտություն է մեր ներքին գործերին, այլեւ ԵՄ-ի կողմից ավտոկրատին աջակցելու բացառիկ ակտ։

«Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն»,-հավելում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն. Աշոտյան