Բաքվի դատարանում մեղադրող դատախազը միջնորդել է Ռուբեն Վարդանյանին դատապատել ցմահ ազատազրկման
Իրավունք
15:01 18/12/2025
Աշխարհ

Բաքվի դատարանում մեղադրող դատախազը միջնորդել է Ռուբեն Վարդանյանին դատապատել ցմահ ազատազրկման

Այսօր Բաքվի ռազմական դատարանը շարունակել է դատական ​​ֆարսը Արցախի Հանրապետության նախկին պետական ​​նախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ, ով ավելի քան երկու տարի անօրինական կերպով պահվում է Բաքվի բանտում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր ելույթ է ունեցել պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը։ Նա միջնորդել է Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում։

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի բանատարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին նույնպես ցմահ դատապարտելու միջնորդություններ էին ներկայացրել դատախազները։ 

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում  Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ նախկին բոլոր ղեկավարներին Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում, բացառությամբ երկու նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սակայանի։  Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական օրենսդրությամբ 65 տարին լրացած ամբաստանյաները համարվում են տարեցներ, արգելվում է  ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը նրանց նկատմամբ։ Ս.Սահակյանը նշել էր, որ դատախազներն իրենց խոսքում էլ նշել էին՝ պահանջում են խիստ պատժատեսակ նրանց նկատմամբ և քանի որ  ցմահ ազատազրկումն անհնար է, ապա դրան փոխարինող խիստ պատժատեսակը 20 տարի ազատազրկումն է։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder