Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միշտ եղել են, կան և կլինեն ստորաքարշ մարդիկ, որոնց ուշքն ու միտքը իշխանավորներին քսմսվելն է, այդպիսին են Փաշինյանի օրակարգը սպասարկող 10 եպիսկոպոսները. Աբրահամյան
«Փաշինյանը և նրա քաղաքական օրակարգը սպասարկող եպիսկոպոսները հանդես են եկել հերթական պառակտիչ հայտարարությամբ։ Միշտ եղել են, կան և կլինեն ստորաքարշ մարդիկ, որոնց ուշքն ու միտքը իշխանություններին հաճոյանալն է և իշխանավորներին քսմսվելը»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Նա նշում է, որ Փաշինյանի հետ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությունը ստորագրած տասը եպիսկոպոսները նման մարդկանց շարքում են։
«Ի՞նչ նպատակ ունի այդ հայտարարությունը. առաջինը՝ եպիսկոպոսները հերթական ղազագիրն են ստորագրել, հերթական անգամ իրենց հավատարմությունն են հայտնել Փաշինյանին, քանի որ խոսակցություններ էին պտտվում, որ ոմանք փոշմանել են, պառակտվել են։ Նման բան չկա, նրանք հավատարմորեն ծառայում են Փաշինյանին։
Երկրորդ նպատակը մեր սուրբծննդյան տրամադրությունը՝ խաղաղության, բարության, փչացնելն է, և մեր սրտի մեջ բարկություն և ցասում լցնելը։ Դա չի հաջողվի, որովհետև բոլոր իսկական հավատացյալների հավատն անսասան է և անսասան է Հայ Առաքելական Եկեցղեցին, որը միավորում է միլիոնավոր հայերի»,-ասում է Արամ Աբրահամյանը։