Ադրբեջանի նավթաբազայում պայթյունի հետևանքով մահացած կա
Քաղաքական
16:46 07/01/2026
Տարածաշրջան

Ադրբեջանի նավթաբազայում պայթյունի հետևանքով մահացած կա

Ղազախի շրջանի նավթաբազայում վառելիք տեղափոխող բեռնատարում հրդեհ է բռնկվել, երբ այն լիցքավորվում էր։ Տեղի է ունեցել պայթյուն։ Այդ մասին հայտնում է SOCAR PETROLEUM-ը՝ մեքենայի սեփականատերը։

Ընկերությունը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 7 նավթամբարում։

Դեպքի վայրում Ղազախի նավթամբարի տարածքում MAN մակնիշի մեքենա է պայթել։

Վթարի հետևանքով մահացել է Ղազախի բնակիչ, 1994 թվականին ծնված Շամիլ Իբրահիմովը, ով ամբարում աշխատել է որպես վառելիքի արտահոսքի և պոմպի օպերատոր։ Նա ստացել է մահացու այրվածքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder