Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես չեմ պատրաստվել որևէ մեկին գնդшկաhшրել, մшհը հեշտ լինի իրենց համար, պետք է ազգի դատաստանի առաջ կանգնեն. Հրայր սարկավագ Հակոբյան
«Երբ որ ազգը ոտքի կանգնի ու Փաշինյանին և իր նմանաներին հանի զբաղեցրած պաշտոններից, վերջում մի գեղեցիկ նախադասություն է ասելու՝ ժողովուրդ ջան, ես խենթություն էի անում, դուք չէի՞ք հասկանում։ Էլի ամեն ինչ բարդելու է ժողովրդի վրա»,- Բագրատ Սրբազանի ու «17 արդարների» գործով դատական նիստից առաջ ասաց գործով անցնող Հրայր սարկավագ Հակոբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին։
Նա նշեց, որ ամոթ մեր ազգին՝ այս վիճակում լինել, ամոթ է մեր ազգին՝ նման ղեկավարություն ունենալ, ամոթ է մեր ազգին՝ նման վիճակում այսպես անտարբեր լինել։
«Հանգուցալուծումը հեշտ ու հանգիստ է։ Իմ տարբերակն է՝ իր և իր թիմի հեռացում, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, որևէ մեկն իրենցից իշխանության չպետք է գան։ Թող գնան, գյուղերից ընտրեն հալալ կաթանակեր մի տղայի ու ասեն՝ այս մարդը թող լինի երկրի ղեկավար։ Դա եմ տեսնում երկիր փրկություն, իրենք չպետք է գան իշխանության»,- ասաց Հրայր սարկավագը։
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, սարկավագն ասաց. «Ես չեմ պատրաստվել որևէ մեկին գնդակահարել։ Ասել եմ ու կասեմ՝ իրենք պետք է պատասխան տան։ Ոնց են դատում մարդկանց, արդարություն են ուզում ցույց տալ, իրենք պետք է արդարադատության, ազգի դատաստանի առաջ կանգնեն, մինչև մահվան վերջին շունչը իրենք պետք է պատասխան տան իրենց արածների համար, թե չէ մահը հեշտ կլինի իրենց համար»։