Ես չեմ պատրաստվել որևէ մեկին գնդшկաhшրել, մшհը հեշտ լինի իրենց համար, պետք է ազգի դատաստանի առաջ կանգնեն. Հրայր սարկավագ Հակոբյան
Հասարակություն
14:59 08/01/2026
Հայաստան

Ես չեմ պատրաստվել որևէ մեկին գնդшկաhшրել, մшհը հեշտ լինի իրենց համար, պետք է ազգի դատաստանի առաջ կանգնեն. Հրայր սարկավագ Հակոբյան

«Երբ որ ազգը ոտքի կանգնի ու Փաշինյանին և իր նմանաներին հանի զբաղեցրած պաշտոններից, վերջում մի գեղեցիկ նախադասություն է ասելու՝ ժողովուրդ ջան, ես խենթություն էի անում, դուք չէի՞ք հասկանում։ Էլի ամեն ինչ բարդելու է  ժողովրդի վրա»,- Բագրատ Սրբազանի ու «17 արդարների» գործով դատական նիստից առաջ ասաց գործով անցնող Հրայր սարկավագ Հակոբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին։ 

Նա նշեց, որ ամոթ  մեր ազգին՝ այս վիճակում լինել, ամոթ է մեր ազգին՝ նման ղեկավարություն ունենալ, ամոթ է մեր ազգին՝ նման վիճակում այսպես անտարբեր լինել։ 

«Հանգուցալուծումը հեշտ ու հանգիստ է։ Իմ տարբերակն է՝ իր և իր թիմի հեռացում, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, որևէ մեկն իրենցից իշխանության չպետք է գան։ Թող գնան, գյուղերից ընտրեն հալալ կաթանակեր մի տղայի ու ասեն՝ այս մարդը թող լինի երկրի ղեկավար։ Դա եմ տեսնում երկիր փրկություն, իրենք չպետք է գան իշխանության»,- ասաց Հրայր սարկավագը։ 

Ինչ վերաբերում է  իրեն առաջադրված մեղադրանքին, սարկավագն ասաց. «Ես չեմ պատրաստվել որևէ մեկին գնդակահարել։ Ասել եմ ու կասեմ՝ իրենք պետք է պատասխան տան։ Ոնց են դատում մարդկանց, արդարություն են ուզում ցույց տալ,  իրենք պետք է արդարադատության,  ազգի դատաստանի առաջ կանգնեն, մինչև մահվան վերջին շունչը իրենք պետք է պատասխան տան իրենց արածների համար, թե չէ մահը հեշտ  կլինի իրենց համար»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես չեմ պատրաստվել որևէ մեկին գնդшկաhшրել, մшհը հեշտ լինի իրենց համար, պետք է ազգի դատաստանի առաջ կանգնեն. Հրայր սարկավագ Հակոբյան