Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանցի ժողովուրդն այս կարճատև իրադարձություններից շատ շուտ ելք կգտնի և դուրս կգա. Մոհամմադ Ասադի Մովահադ
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահադը վստահ է, որ Իրանը ելք կգտնի ու դուրս կգա երկրում ստեղծված իրավիճակից։
«Իրանցի ժողովուրդը քաղաքակիրթ և մշակութասեր ժողովուրդ է, այս կարճատև իրադարձություններից շատ շուտ ելք կգտնի և դուրս կգա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մոհամմադ Ասադի Մովահադը։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով: Բողոքի ցույցերի հիմնական ուշադրության կենտրոնում էին փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա: