Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
12:23 09/01/2026
Հայաստան
Ազատման դիմում է ներկայացրել նաև Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարին զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով զոհված հղի երիտասարդ կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատախազ Արմեն Բեգլարյանն ազատման դիմում է ներկայացրել։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ հունվարի 9-ին նա ազատվել է պաշտոնից։
«Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-ասված է Վարդապետյանի հրամանում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder