Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ հայտարարեց
Քաղաքական
16:47 09/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ հայտարարեց

Այսօր դատարանի դահլիճում ելույթի ավարտին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։

«Հարգարժան դատարան, ես ակնկալում եմ, որ իմ նկատմամբ ամենամեղմ խափանման միջոցը կկիրառվի՝ ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ ես հանցագործություն չեմ գործել։ Ես վստահ եմ, որ այս երկում մի օր բոլոր հրահանգ  կատարողները՝ մինչև հրահանգ կատարողները կպատժվեն, ես չեմ մոռանա իմ նկատմամբ ապօրինությունը՝ ուղեկցված իմ երեխաներին ահաբեկելով։ Օրը գալու է։ Այս պարագայում հույս ունեմ, որ այս դատարանը մաս չի կազմի այս մեծ շղթային»,-դատարանի դահլիճում հայտարարեց Սամսոնյանը։

Նշենք, որ նրա կալանքը երկարացվեց 3 ամիս ժամկետով։

Դատական նիստի ավարտից հետո, մինչ կմեկնարկեն դատական լսումները, Ռ, Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Նարեկ Սամսոնյանը հաստատակամ է իր որոշման մեջ, դա նշանակում է, որ նրան պետք է առանձնացնել։ Դա նրա դիրքորոշումն է այս խայտառակությանը։ Բնական է, ցանկալի բան չէ, բս պարտավոր եմ հարգանքով վերաբերվել Սամսոնյանի որոշմանը։ Սա նրա դիրքորոշումն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ հայտարարեց