Դեպի Հալեպ, Շարմ էլ Շեյխ չվերթները չեղարկվել են
Հասարակություն
11:19 09/01/2026
Հայաստան

Դեպի Հալեպ, Շարմ էլ Շեյխ չվերթները չեղարկվել են

Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում չվերթներ են չեղարկվել։ Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ 

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ չեղարկվել են Շարմ էլ Շեյխ-Երևան, Հալեպ-Երևան և հակառակ ուղղություններով չվերթները։ Բացի այդ՝ մի քանի ուղղություններով կան ուշացումներ։ 

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը Panorama.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում որևէ խնդիր չկա, եղանակային պայմանների բացասական ազդեցություն ևս չի դիտվում։ 

Հիշեցնենք, որ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բախումները են ընթանում: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը 9 է, վիրավորներինը՝ 55։ Հալեպի օդանավակայանը փակ է հունվարի 6-ից, վերջին տվյալներով՝ այն չի գործի մինչև հունվարի 9-ի երեկո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեպի Հալեպ, Շարմ էլ Շեյխ չվերթները չեղարկվել են