Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բռնատիրական ռեժիմների դեմ պայքարում, անձնազոհությունը հաղթանակի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է. Ֆիդանյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին
AntiFake.am-ի աշխատակից Դավիթ Ֆիդանյանը գրում է.
«Ընդդիմադիր դաշտը ունի մեկ անելիք՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ կերպով սատար կանգնել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Բռնատիրական ռեժիմների դեմ պայքարում, որտեղ չկա օրենքի գերակայություն և ամեն ինչ որոշվում է մեկ անձի քմահաճույքով՝ անձնազոհությունը հաղթանակի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Նարեկ Սամսոնյանը հացադուլի միջոցով ընտրեց հենց այդ ճանապարհը։ Եվ հիմա, ողջ ընդդիմադիր հասարակական-քաղաքական դաշտը ունի մեկ անելիք՝ այն է ԳՈՐԾՆԱԿԱՆ կերպով սատար կանգնել Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին՝ այս խայտառակ ապօրինությանը վերջ տալու համատեքստում։ Ազատություն Նարեկին, Վազգենին և ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին»։