Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նարեկի՝ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալի տեղափոխումը պատժախուց առաջին խտրականությունն է, ԵԽ 19.00 բանաձևի կոպտագույն խախտում. Կարապետյան(ՈւՂԻՂ)
«Այսօրվա ակցիան և Նարեկ Սմասոնյանի հացադուլն առաջին հերթին ի պաշտպանություն ժողովրդավարության է և այսօր միջազգային կառույցների դուռը գալ և նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի»-«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի դեմ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ցուցապաստառներից կարելի է տպավորություն ստեղծվի, որ ցուցարարները եկել են աջակցել Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և մյուս քաղկալանավորներին, բայց իրականում եկել են պաշտպանել այն արժեքները, որոնց մեծագույն պաշտպանները եղել են եվրոպական կառույցները։
Հիշեցնելով քաղբանտարկյալների սահմանում պարունակող ԵԽ 19.00-րդ բանաձևը՝ Նաիրա Կարապետյանն ասաց.«Նարեկի՝ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալի տեղափոխումը պատժախուց, առաջին խտրականությունն է, և ԵԽ 19.00 բանաձևի կոպտագույն խախտում»։
Կարապետյանն արձանագրեց, որ միջազգային կառույցներից եղել են որոշ արձագանքներ, բայց դրանք այն արձագանքները չէին, որ լինում էին նախորդ իշխանությունների տարիներին։
«Եզրակացությունները տխուր են և դրանք խոսում են այն մաիսն, որ միջազգային կազմակերպությունների՝ գոնե լուռ աջակցությամբ մեր երկրում իրականացվում են բոլոր այն ապօրինությունները, որոնց ականատեսն ենք մենք»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։
Կարապետյանը նշեց, որ նման տեղեկացման ակցիաները կարևոր են, որպեսզի հետագայում միջազգային կառույցները չասեն, թե տեղեկացված չեն եղել քաղբանտարկյալների խնդրից։
«Լուռ աջակցությամբ բանտարկվեցին 4 սրբազաններ, իսկ Բագրատ սրբազանի դեպքում ընդդիմության միակ լիդերի՝ խաղից դուրս հանելն էր։ Բանտարկվեցին Նարեկն ու Վազգենը, որպես ազատ խոսքի տարածողներ, որպես ամենամեծ լսարան ունեցող հարթակի վարողներ, որոնք օր-օրի ավելի մեծ լսարան էին ձեռք բերում, երբ տարածվում էին փաշինյանական ստերը»-ասաց Նաիրա Կարապետյանը։
Նա հիշեցրեց,որ բարերա Սամվել Կարապետյանն էլ կալանավորվեց ընդամենը «Մեր ձևով» արտահայտության համար։
«Այս ամենը տեսնելը և լսելը հանցակից լինել է նշանակում և մենք այսօր օգնության ձեռք ենք մեկնում միջազգային կառույցներին, որպեսզի նրանք չլինեն այս հանցագործութուննի մի մասը և կարողանան միջամտություն անել»,-ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այդ կառույցները կարող են այցելել նարեկ Սամսոնյանին և նրա առողջական վիճակից տեղեկանալ, ինչպես նաև՝ մյուս քաղբանտարկյալների մասով։