Իրավապաշտպան. Պարգևավճարների աստղաբաշխական թիվն իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց
Իրավունք
14:56 15/01/2026
Հայաստան

Իրավապաշտպան. Պարգևավճարների աստղաբաշխական թիվն իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Ադրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին։ Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։

Ըստ ամենայնի, իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ հաշվարկ էին արել, գրեթե միաժամանակ հրապարակվեց գերիների վերադարձի և Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարների աստղաբաշխական թիվը։ Այ սա, իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց մեր հայրենակիցներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավապաշտպան. Պարգևավճարների աստղաբաշխական թիվն իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց